Բոլոր դեսպանությունները պետք է տեղափոխվեն Երուսաղեմ. Նեթանյահու
Международные новостиԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ ինքը մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը ամերիկյան դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու հարցում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ենթադրվում է, որ վարչապետի հերթական հայտարարությունը կապված է տեղական լրատվամիջոցների հրապարակումներին, որոնց համաձայն ԱՄՆ դեսպանության տեղափոխումն իբր խոչընդոտվում է պաղեստինցիների հետ բռնկված նոր հակամարտության պատճառով:
«Կցանկանայի օգտվել այս հնարավորությունից և միանաշանակորեն պարզել մեր դիրքորոշումը, որը միշտ կայացել է և միշտ կկայանա նրանում, որ Միացյալ Նահանգների դեսպանությունը պետք է տեղակայված լինի այստեղ`Երուսաղեմում», - ասել է վարչապետը:
Նա նաև հույս է հայտնել, որ ի վերջո երկրի բոլոր դեսպանությունները կտեղափոխվեն մայրաքաղաք:
«Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է, և ճիշտ կլիներ այստեղ տեղափոխել ոչ միայն ամերիկյան դեսպանությունը, այլև բոլոր երկրների դեսպանությունները: Հավատում եմ, որ ժամանակի ընթացքում դրանց մեծ մասը կտեղափոխվի այստեղ», - հավելել է Նեթանյահուն: