Google-ի համահիմնադիրը մասնակցել է Թրամփի դեմ բողոքի ցույցին
Международные новостиGoogle ընկերության համահիմնադիր և Alphabet հոլդինգի նախագահ Սերգեյ Բրինը ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կազմակերպված բողոքի ցույցին:
Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` նշելով, որ ցուցարարներն իրենց բողոքն էին հայտնում` ընդդեմ փախստականներին և 7 մուսուլմանական երկրների քաղաքացիներին ԱՄՆ մեկնելու արգելքի շուրջ հանրապետական գործչի հրամանագրի, որի համաձայն` Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սուդանի, Եմենի և Սոմալիի քաղաքացիները չեն կարող ԱՄՆ մեկնելու վիզա ստանալ:
«Ես այստեղ եմ, քանի որ փախստական եմ», -ասել է Բրինը` հավելելով, որ ցույցին ներկայացել է որպես անհատ: Ցույցի ժամանակ նկատել են նաև այլ ամերիկյան ստարտափերի ներկայացուցիչների:
Սերգեյ Բրինը ծնվել է 1973-ին Մոսկվայում` հրեա մաթեմատիկոսների ընտանիքում, և հինգ տարի անց հարազատների հետ միասին տեղափոխվել է ԱՄՆ: