Յունուկովիչի փաստաբանը հայտնել է նրա Ուկրաինա վերադառնալու պայմանները
Международные новостиՈւկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կժամանի Ուկրաինա` ներկա գտնվելու դատական նիստին միայն անձնական անվտանգության ապահովման և մահափորձի մասին գործի հետաքննության դեպքում:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ուկրաինական աղբյուրը, այս մասին տեղեկացրել է գործչի փաստաբան Վիտալի Սերդյուկը:
«Նա կմասնակցի տվյալ գործի հետաքննությանը, թեև չնայած պետանվտանգության աշխատակիցները դա չեն ցանկանում: Պաշտպանությունն ամեն ինչ անում է հնարավորինս շուտ Յանուկովիչի դեմ մահափորձի գործի հետաքննությունն ավարտելու համար», -ասել է փաստաբանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիկտոր Յանուկովիչի պետական դավաճանության մասին գործով Ուկրաինայի Գլխավոր դատախազությունում ցուցմունք է տվել ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը: