Բավարիայի մի այգետնակում վեց պատանիների մարմիններ են գտել
Международные новостиԲավարիայի ոստիկանությունը վեց պատանիների մարմիններ Է գտել Առնշտայն համայնքի մասնավոր այգիներից մեկի տնտեսական կառույցում: Բոլոր զոհվածները 18-19 տարեկան են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մահվան պատճառը դեռեւս պարզ չԷ, սակայն կան այն բանի նշանները, որ դեռահասները երեկույթի ընթացքում թունավորվել են չպարզված նյութից:
Ոստիկանություն Է դիմել զոհվածներից երկուսի՝ պատանու եւ աղջկա հայրը:
«Այս պահին չկա որեւԷ նախանշան, որը մահը եղել Է բռնի»,- հայտնել Է Առնշտայնի ոստիկանական վարչությունը:
Երկու դեռահասների հոր խոսքով՝ խումբն այգետնակում երեկույթ Է կազմակերպել հունվարի լույս 29-ի գիշերը, սակայն առավոտյան, երբ նրանք տուն չեն վերադարձել, ինքն սկսել Է որոնումները:
Քննչական միջոցառումները շարունակվում են: