Թուրքիան Գյուլենի վերաբերյալ նոր փաստաթղթեր է ուղարկել Միացյալ Նահանգներ
Международные новостиԹուրքիայի արդարադատության նախարարությունը նոր թղթածրար է ուղարկել Միացյալ Նահանգներին` ներկայացնելով տվյալներ գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի վերաբերյալ ու պահանջելով նրա արտահանձնումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Համացանցի միջոցով փոխանցված փաստաթղթերում կան վկայություններ այն մասին, թե երկրում ռազմական հեղաշրջման փորձն իրականացվել է հենց Գյուլենի հրամանով:
Չափավոր իսլամի քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդՖեթուլլահ Գյուլենը որպես վտարանդի 1999 թվականից բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիանահանգում: Թուրքիայի իշխանություններընրան են մեղադրում երկրում հուլիսի 15-իռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելումեջ և պահնջում ԱՄՆ իշխանություններից՝ արտահանձնել Գյուլենին:
74-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել էիշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողներիհեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամներիմասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: