Թուրքիայում չեղյալ է հայտարարվել քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալման որոշումը
Международные новостиԹուրքիայում գործող քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավորներ Այհան Բիլգենի և Մերալ Դանըշ Բեշթաշի վրայից հանվել է ձերբակալության վերաբերյալ որոշումը:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Պատգամավորների ձերբակալության որոշումը կայացվել էր Դիարբեքիրի գլխավոր դատախազության պահանջով:
HDP պատգամավորները բերման էին ենթարկվել շաբաթ օրը և հանցակազմի բացակայութան պատճառով ազատ էին արձակվել:
Ինչպես HDP մյուս պատգամավորները, այս պատգամավորները ևս մեղադրվում էին ահաբեկչությանը նպաստելու մեղադրանքով: