Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կառավարությունում շարունակվել են գերատեսչությունների 2016 թ. գործունեության հաշվետվությունները

ՀՀ կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ բնապահպանության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում իրականացվել է Սևանա լճում ձկան պաշարների հաշվառում և արձանագրվել  սիգի պաշարների 38,9 տոկոս աճ, վեր հանվել իշխանի բնական վերարտադրության ուղղությամբ առկա խոչընդոտները: Նախորդ տարվա ընթացքում ստեղծվել է նաև  էկոտուրիզմի տեղեկատավական կենտրոն, որն ամփոփում է ոլորտի հնարավորություններն ու դրանք տրամադրում զբոսաշրջային օպերատորներին:

Ներդրվել է Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների կառավարման ավտոմատ համակարգ, ստեղծվել են «Կանաչ»  տնտեսու թյան ազգային կենտրոնը, Ջերմուկ ազգային պարկը: Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները ևս նախորդ տարվա ընթացքում շարունակվել են, ներկայում մաքրված տարածքների մակերեսը կազմում է 93 հազար հեկտար: 2016-ի ընթացքում իրականացվել են նաև 70 հեկտար անտառվերականգնողական աշխատանքներ: Նախարարը զեկուցել է նաև, որ աշխատանքներ են տարվում ազգային պարկերը հավատարմագրային կառավարման հանձնելու ուղղությամբ:   

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է հետևողական քայլեր իրականացնել Բնապահպանության ոլորտի գործունեությունը կապիտալիզացնելու և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

 ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր: Այն ներկայացվել է կառավարության աշխատակազմ և վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով: Կարեն Կարապետյանը հանձնարարել է աշխատանքներն ավարտին հասցնել հնարավորինս կարճ ժամկետում:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը  ներկայացնելով հաշվետվությունը՝ նշել է, որ միջոցառումներն ուղղված են եղել արտահանման խթանմանը, ներդրումների ներգրավմանը, գործարար միջավայրի բարելավմանը և զբոսաշրջության հետագա զարգացմանը:

Մասնավորապես, աշխատանքներ են տարվել վերազգային կորպորացիաների ցանցերում հայաստանյան արտադրանքի ներկայացվածության, ԵԱՏՄ և տարածաշրջանային այլ շուկաներում հայաստանյան ապրանքների մուտքի համար առավե­լագույն բարենպաստ պայմանների ապահովման, արտահանման ավելացման ուղղությամբ: Աշխատանքներ են տարվել Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտու ձևավորման նպատակով, նախատեսվում է մինչև ապրիլ սկսել ԱՏԳ-ի ստեղծման աշխատանքները:

Դեպի Իրան մուտք գործելու նպատակով   մարդատար ավտոմեքենաների համար սահմանված  մեծ երաշխիքային վճարները փոխարինվել են ապահովագրությամբ և նախկինում պահանջվող արժեքային շեմը նվազեցվել է երեք անգամ: Քայլեր են կատարվել գործարար կապերի խթանման և արտերկրում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ, կազմակերպվել է 21 գործարար և ներդրումային համաժողով, արտերկրի բիզնես գործընկերների հետ կնքվել է 80 պայմանագիր:

Կազմակերպվել է METRO AG ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության պատվիրակության այցը։ Բանակցություններ են տարվել հայկական արտադրանքի արտահանման ուղղությամբ։ Մասնավորապես, պանրի արտահանման նպատակով հայկական ընկերությունները պայմանավորվածություններ են ձեռք բերել ռուսական «Լենտա» և x5 առևտրային ցանցերի հետ:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն էլ զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում իրականացված միջոցառումները ուղղված  են եղել քաղաքաշինական կանոկակարգերի պարզեցմանը, գյուղական վայրերի գլխավոր հատակագծերի օպտիմալացմանը, կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգմանը, ինչպես նաև  ներդրումային փաթեթների մշակմանը և ներդրողների ներգրավմանը:

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi