Հունաստանում գտնվող թուրք զինվորականները պահանջ են ներկայացրել դատարանին
Международные новостиԹուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցութան մեջ մեղադրվող և Հունաստան փախած 8 զինվորականները դիմել են դատարան:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Զինվորականները պահանջել են իրենց ազատ արձակել դատարանի դահլիճից:
Այս 8 թուրք զինվորականներին Թուրքիայի արդարադատությանը հանձնելու պահանջը մերժվել էր Հունաստանի գերագույն վճռաբեկ դատարանի կողմից, ինչի արդյունքում թուրք-հունական հարաբերությունները բավականին լարվել են: