Ադրբեջանում դոլարի փոխարժեքը հասել է կանխատեսվող 2 մանաթի սահմանին
Международные новостиԱդրբեջանական բանկերը դոլարը սկել են վաճառել 1, 99 մանաթ փոխարժեքով:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական փորձագետների կանխատեսման համաձայն` ներկայումս այդ երկրում դոլարի ռեալ փոխարժեքը հենց 2 մանաթն է:
Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը 1,9165 մանաթ է:
Այս ամենի հետ միասին Կենտրոնական բանկը մեկ շաբաթվա կտրվածքով անցկացվող արտարժույթի աճուրդների թիվը 3-ից դարձրել է երկուս:
Փորձագետների կարծիքով՝ կենտրոնական բանկը արտարժույթային աճուրդների քանակը նվազեցնելուց բացի, կնվազեցնի նաև դոլարի առաջարկը:
Ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն և մի շարք այլ հետազոտողներ ընթացիկ տարում ադրբեջանական մանաթի՝ դոլարի նկատմամբ փոխարժեքը կանխատեսում է 2,20-2,50 մանաթի սահմաններում: