Թրամփը որոշում է կայացրել Գերագույն դատարանի դատավորի թեկնածուի հարցում
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ Գերագույն դատարանի անդամի թափուր պաշտոնի թեկնածուի հարցում որոշում է կայացրել:
Այս մասին Թրամփը նշել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«Որոշումը կհայտարարվի երեքշաբթի 20:00-ին (05:00 չորեքշաբթի Երևանի ժամանակով.- խմբ.)»,- նշել է Թրամթը:
ԱՄՆ Գերագույն դատարանի 9 դատավորներից մեկի պաշտոնը թափուր է մնացել դատավոր Անտոնին Սկալիայի մահվանից հետո: ԱՄՆ-ում Գերագույն դատարանի դատավորին նշանակում է ԱՄՆ նախագահը, հաստատում է Սենատը:
Սկալիային փոխարինելու համար նախկին նախագահ Բարաք Օբաման առաջադրել էր դատավոր Մերիք Գարլանդի թեկնածությունը, սակայն հանրապետականները Սենատում կարողացել էին կասեցնել վերջինիս նշանակումը: Ներկայում Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Նյու Յորքից ընտրված դեմոկրատ սենատոր Չակ Շումերը խոստացել է, որ դեմոկրատները հնարավորինս բարդացնելու են նախագահ Թրամփի կողմից դատավորի թեկնածության հաստատումը, քանի որ կարծում են, որ այդ պաշտոնում դատավորին պետք է նշանակի դեմոկրատ նախագահը: