Մեքսիկան ցանկանում է ՄԱԿ դիմել՝ կապված պատ կառուցելու Թրամփի մտադրության հետ
Международные новостиՄեքսիկայի ԱԳ նախարար Լուիս Վիդեգարայը չի բացառել ՄԱԿ դիմելու հավանականությունը՝ կապված Մեքսիկայի սահմանին նոր պատ կառուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրության հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որոնք արդյունավերտ կլինեն այն ժամանակ, երբ իրադարձությունները տեղի ունենան»,- հայտարարել է Վիդեգարայը Televisa-ի եթերում՝ պատասխանելով ՄԱԿ-ում բողոքարկելու հնարավորության վերաբերյալ հարցին:
Նա նշել է, որ առայժմ խոսքը միայն ամերիկյան կողմի հայտարարությունների մասին է:
«Դեռեւս գործողություններ չեն կատարվում, որոնց մասին կարելի է հայտարարել, բայց մենք ոչ մի հավանականություն չենք ժխտում»,- նշել է նախարարը: