ՀՀԿ-ն ստացել է կուսակցությունը լքելու Հովիկ Աբրահամյանի դիմումը
ПолитикаՀայաստանի Հանրապետական կուսակցությունը Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունը լքելու դիմումն արդեն ստացել է: Orer.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Այսօր առավոտյան ստացել ենք միայն Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալու մասին դիմումը: Փոխարենն ունենք հարյուրավոր դիմումներ կուսակցության շարքերում անդամագրվելու համար»:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է ՀՀԿ-ն լքելու մասին: Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ շարունակելու է մնալ քաղաքականության մեջ: