Արգենտինայում փորձել են զանգվածային դրեյֆի համաշխարհային ռեկորդ սահմանել
Международные новости1941 մարդուց բաղկացած խումբը փորձել Է սահմանել առավելագույն թվով մարդկանցով շարքեր կազմած հոսընթացով շարժվելու համաշխարհային ռեկորդ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ruptly-ն՝ հրապարակելով համապատասխան տեսագրությունը:
Ակցիայի մասնակիցներն այն անցկացրել են Արգենտինայի Էպեկուեն աղի լճում: Նրանք բռնել են միմյանց ձեռքերն՝ օգնելով կիսով չափ գտնվելու ջրի մակերեւույթին:
Միջոցառումը դարձել Է թերմիկ զբոսաշրջության ամենամյա փառատոնի բաղկացուցիչ մասը: Այն մասին,թե ստացվել Է արդյոք ռեկորդ սահմանել, հայտնի կդառնա միայն երկու ամիս անց:
Նախորդ նվաճումը գրանցվել Է 2014 թվականին Թայվանում, երբ Սան Մուն Լեյկ լճում որոշել Է հոսընթացով շարժվել 634 մարդ: