Թրամփի առաջին որոշումները մեծ սպառնալիք են համաշխարհային առեւտրի համար. Ֆրանսիայի ֆիննախ
Международные новостиԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջին որոշումները լուրջ սպառնալիք են համաշխարհային առեւտրի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին հայտարարել Է Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Միշել Սապենը, որի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:
«Ամերիկացի մեր գործընկերները, ինչպես երեւում Է, ցանկանում են ընդունել միակողմանի հովանավորչական որոշումներ, որոնք կարող են ապակայունացնել ամբողջ համաշխարհային տնտեսությունը»,-ասել Է նախարարը:
Նա ընդգծել Է, որ «ամերիկյան նոր վարչակազմի որոշումները լուրջ սպառնալիք են ներկայացնում համաշխարհային առեւտրի համար»: Սապենի կարծիքով, «ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Եվրոպան չեն կարող լինել այն բանի անզոր վկաները, ինչն սպառնում Է մեր տնտեսական ինստիտուտների անկմանը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: