Բեռնի Սանդերսը հորդորել Է՝ Թրամփի խորհրդականին բացառել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդից
Международные новостиԴեմոկրատ սենատոր Բեռնի Սանդերսը համոզված Է, որ ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Սթիվ Բենոնը, որը հայտնի Է իր աջ պահպանողական հայացքներով, չպետք Է ընդգրկվի Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) կազմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վերմոնթի նահանգից օրենսդիրը, որը 2016 թվականին պայքարում Էր պետության նախագահի պաշտոնի համար եւ առաջվա պես մեծ հեղինակություն Է վայելում միլիոնավոր ամերիկացիների շրջանում, հունվարի 30-ին հայտարարել Է Twitter-ի իր Էջում:
«Ազգային անվտանգության խորհրդին Բենոնի մասնակցությունը վտանգավոր Է եւ աննախադեպ: Նա պետք Է բացառվի Խորհրդի կազմից,-գրել Է Սանդերսը:-ԱԱԽ-ին հարկավոր են փորաձառու մարդիկ, որոնք կպաշտպանեն մեր երկիրը, այլ ոչ թե աջ արմատական քաղաքական գործիչներ»:
Անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր Է ստորագրել ԱԱԽ-ի վերակազմավորման վերաբերյալ, որը նախատեսում Է դրա աշխատանքին 63-ամյա Բենոնի մասնակցությունը, որը նշանակվել Է ավագ խորհրդական եւ Սպիտակ տան գլխավոր քաղստրատեգ: Ավելի վաղ նա Breitbart News նորությունների պորտալի գլխավոր խմբագիրն Էր, որին շատ ամերիկացիներ մեղադրում են ազգայնամոլական եւ նույնիսկ այլատյացության գաղափարներ տարածելու մեջ: 2016 թվականի նախընտրական արշավի շրջանում աշխատել Է Թրամփի շտաբում:
Ազգային անվտանգության խորհուրդը, որը հիմնվել Է 1947 թվականին, ԱՄՆ-ի նախագահին առընթեր խորհրդակցական մարմին Է, որն զբաղվում Է երկրի արտաքին քաղաքականության եւ պաշտպանության կարեւորագույն հարցերի վերաբերյալ որոշումների մշակմամբ: Բացի նախագահից, որը ԱԱԽ-ի ղեկավարն Է, դրա կազմի մեջ մտնում Է անձանց նեղ շրջանակ, այդ թվում՝ փոխնախագահը, պետքարտուղարը, Պենտագոնի ղեկավարը, ֆինանսների նախարարը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը, նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը:
Նախագահի որոշմամբ, ԱԱԽ-ի կազմում կարող են ընդգրկվել այլ անձինք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: