Բուքինգհեմյան պալատում Թերեզա Մեյից դժգոհ են Թրամփին Լոնդոն հրավիրելու պատճառով. Times
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անձամբ Է պնդել, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պաշտոնական հրավեր ուղարկի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ պաշտոնակալությունից գործնականում անմիջապես հետո պետական այցով ժամանելու Լոնդոն: Շտապելով հրավերի հարցում՝ վարչապետը թագուհուն չափազանց դժվարին կացության մեջ Է դրել, գրում Է The Times թերթը՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի եւ Ֆորին Օֆիսի աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Շատ ավելի խելամիտ կլիներ սպասել եւ տեսնել, թե ինչպիսի նախագահ նա կլինի, նախքան թագուհուն խորհուրդ տալը՝ հրավիրելու նրան: Այժմ Նորին Գերազանցությունը չափազանց ծանր վիճակում Է»,-հրատարակությունը մեջբերում Է բրիտանացի հայտնի դիվանագետ սըր Փիթեր Ռիքեթսի խոսքը, որը հրավերը որակել Է «վաղաժամ»:
Նա կարծում Է, որ այժմ կառավարության գործողությունների պատճառով թագուհին ներքաշվել Է քաղաքական տարաձայնությունների մեջ, ինչը խախտում Է գոյություն ունեցող սովորույթները: Դիվանագետի կարծիքով՝ Մեյը պետք Է ամենակարճ ժամկետում շտկի իրադրությունը, որն սպառնում Է արատավորել թագավորական ընտանիքի պատիվը:
Թագուհու շրջապատի մի աղբյուր հրատարակությանը հայտնել Է, որ հենց Մեյն Է դարձել այդքան չմտածված քայլի գլխավոր նախաձեռնողը եւ անձամբ Է թագուհուն խորհուրդ տվել՝ հրավիրելու Թրամփին: Հրատարակության տվյալներով՝ Բուքինգհեմյան պալատում խիստ հիասթափված են այն բանից, որ թագուհին ներքաշվել Է դրանում, քանի որ միլիոնավոր բրիտանացիներ հանրագիր են ստորագրել ԱՄՆ-ի նախագահի պետական այցի դեմ, Մեծ Բրիտանիայի 30 քաղաքներում բողոքի բազմահազարանոց ակցիաներ են անցկացվել Թրամփի միգրացիոն հրամանագրերի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: