Հալեպի հարավում վերսկսվել է գազավերամշակման գործարանի աշխատանքը
Международные новостиՀալեպի հարավում վերականգնվել Է գազավերամշակման գործարանը, որն սկսել Է օրական գազի հինգ հազար բալոնների փորձնական արտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբն օբյեկտի տեսչական ստուգումից հետո:
«Ռամուսեի գազավերամշակման գործարանը վերականգնված Է եւ սկսել Է գազի բալոնների արտադրությունն ու լցումը: Գործարանը վերց ամիս առաջ խիստ ավերվել Էր ահաբեկիչների ուժեղ գրոհի հետեւանքով»,- լրագրողներին ասել Է նահանգապետը:
Դիյաբը նշել Է, որ հինգ հազար բալոնը գործարանը կարտադրի թեստային ռեժիմով: Մեկ շաբաթից պակաս ժամանակամիջոցում արտադրության ծավալը պլանավորվում Է կրկնակի ավելացնել, իսկ խափանումների բացակայության դեպքում գործարանը կաշխատի լրիվ կարողությամբ՝ քաղաքի կարիքների բավարարման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: