ՅՈՒՆԻՍԵՖ-ն ի աջակցություն ճգնաժամերում հայտնված 48 միլիոն երեխաների 3.3 մլրդ դոլար հավաքագրելու կոչ է արել
Международные новостиԱշխարհի վատթարագույն հակամարտությունների և այլ հումանիտար ճգնաժամերի մեջ ապրող 48 միլիոն երեխա աջակցություն կստանա հունվարի 31-ին մեկնարկած ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2017թ.-ի դրամական միջոցների հավաքագրման կոչի արդյունքում հանգանակված միջոցներից:
Այս մասին տեղեկացրեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը, որի հաղորդագրության մեջ նշված է. «Սիրիայից Եմեն, Հարավային Սուդանից Նիգերիա երեխաները հայտնվել են անմիջական հարձակումների, նրանց տները, դպրոցներն ու համայնքները՝ փլատակների տակ, իսկ նրանց հույս ու ապագան` անորոշության մեջ: Ընդհանուր առմամբ, աշխարհի յուրաքանչյուր չորս երեխայից գրեթե մեկն ապրում է հակամարտության կամ աղետից տուժած երկրում:
«Երկրե-երկիր պատերազմները, բնական աղետները և կլիմայական փոփոխությունները էլ ավելի՛ շատ երեխաների են ստիպում լքել իրենց տները՝ նրանց բռնության, հիվանդությունների և շահագործման թիրախ դարձնելով», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ճգնաժամային ծրագրերի ղեկավար Մանուել Ֆոնթեյնը (Manuel Fontaine):
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաներն ուղղված մարդասիրական գործողությունների մեջ նախանշված են գործակալության 2017թ.-ի դրամական հանգանակության կոչը, որ կազմում է 3.3 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ գործակալության նպատակները, այն է՝ 48 երկրում երեխաներին անվտանգ ջուր, սնուցում, կրթություն, առողջապահություն և պաշտպանություն տրամադրել:
Ըստ գնահատականների, 7.5 միլիոն երեխա ծայրահեղ թերսնուցման վտանգի առջև կկանգի կոչը ներառող 48 երկրում, այդ թվում՝ շուրջ կես միլիոն երեխա թե՛ հյուսիս-արևելյան Նիգերիայում և թե՛ Եմենում:
«Թերսնուցումը լուռ սպառնալիք է միլիոնավոր երեխաների համար»,- նշել է Ֆոնթեյնը:
«Դրա հասցրած վնասներն անդառնալի են և երեխաներից առևանգում են իրենց ֆիզիկական և մտավոր ներուժը: Վատթարագույն դեպքում ծանր թերսնուցումը կարող է մահացու լինել»:
Կոչ ի արդյունքում հավաքագրվելիք դրամական միջոցների ամենամեծ մասը բաժին է ընկնելու սիրիական հակամարտության մեջ հայտնված ընտանիքներին և երեխաներին. հակամարտություն, որի 7 տարին է շուտով լրանում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդհանուր առմամբ հանգանակված միջոցներից 1.4 միլիարդ դոլար կտրամադրվի թե՛ Սիրիայում գտնվող սիրիացի երեխաներին և թե՛ հարևան երկրներում որպես փախստական ապրողներին աջակցելու համար:
Ընդհանուր առմամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և գործընկերների մյուս առաջնահերթությունները հետևյալն են՝
- Շուրջ 19 միլիոն մարդու անվտանգ ջրից օգտվելու հնարավորություն տրամադրել
- 9.2 միլիոն երեխայի ֆորմալ և ոչ ֆորմալ միջնակարգ կրթություն տրամադրել
- 8.3 միլիոն երեխայի պատվաստել կարմրուկի դեմ
- Գրեթե 2 միլիոն երեխայի տրամադրել սոցիալ-հոգեբանական աջակցություն
- Բուժել ծանր ձևի թերսնուցում ունեցող 3.1 միլիոն երեխա
2016թ.-ի առաջին 10 ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության շնորհիվ
- 13.6 միլիոն մարդ անվտանգ ջրից օգտվելու հնարավորություն է ստացել
- 9.4 միլիոն երեխա պատվաստվել է կարմրուկի դեմ
- 6.4 միլիոն երեխա ինչ-որ տեսակի կրթություն ստանալու հնարավորություն է ստացել
- 2.2 միլիոն երեխա բուժվել է ծանր ձևի թերսնուցումից:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: