Բրիտանացի պատգամավորները ձեռնամուխ են եղել Brexit-ին վերաբերող օրինագծի քննարկմանը
Международные новостиԲրիտանացի պատգամավորները ձեռնամուխ են եղել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգի գործարկման մասին օրինագծի քննարկմանը:
Երկօրյա քննարկումները, որոնք սկսվել են Համայնքների պալատի նիստերի դահլիճում, անցած շաբաթ կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության երկրորդ ընթերցումն են:
Այս փուլում պատգամավորները քննարկում են օրինագիծը որպես այդպիսին՝ առանց մանրամասների մեջ խորանալու: Երկրորդ ընթերցմամբ օրինագծի քննարկման արդյունքներով պատգամավորները քվեարկություն կանցկացնեն այն բանի շուրջ, թե օրինագիծը պետք Է փոխանցվի արդյոք կոմիտեներին, որոնք արդեն կարող են պատրաստել տեքստի ուղղումները:
Դրանից հետո տեղի կունենա օրինագծի երրորդ ընթերցումը: Այն պլանավորված Է փետրվարի 8-ին, ինչից հետո փաստաթուղթը կտեղափոխվի Վերին պալատ՝ Լորդերի պալատ:
Ինչպես ավելի գրել Է Times թերթը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որը գործի Է դնում հանրակցությունից Եվրամիության անդամ-երկրի դուրս գալու երկամյա ընթացակարգը, կկիրառի մարտի 9-ին:
Հրատարակությունը նշում Է, թե, չնայած այն բանին, որ նախարարների կաբինետի ղեկավարը մտադիր չԷր վաղօրոք հայտնել Brexit-ի մեխանիզմի գործարկման ամսաթիվը եւ պաշտոնապես միայն որպես վերջնաժամկետ Է նշել մարտի վերջը, հունվարի 30-ին կառավարությունը Լորդերի պալատին ծանուցել Է, թե ցանկանում Է, որ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու օրինագծին հավանություն տրվի մարտի 7-ին:
Հաջորդ օրը ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հանդես կգա բյուջետային ուղերձով, իսկ մարտի 9-ին Մալթայում կսկսվի ԵՄ-ի երկօրյա գագաթնաժողովը, որտեղ Էլ Մեյը հնարավորություն կունենա հայտարարել 50-րդ հոդվածը գործի դնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: