Թուրքիայում կալանավորվել է քրդամետ կուսակցության խոսնակը
Международные новостиԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր և խոսնակ Այհան Բիլգենը կալանավորվել է:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Բիլգենը հունվարի 30-ին ձերբակալվել էր Դիարբեքիրում: Նա մեղադրվում է «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ:
Թուրքիայի մեջլիսում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 11-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ: