ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջել Է վերականգնել հրադադարի ռեժիմը Ուկրաինայի արեւելքում
Международные новостиՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները պահանջում են անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը Ուկրաինայի արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հունվարի 31-ին Անվտանգության խորհրդի կողմից մամուլի համար ընդունված հայտարարության մեջ:
«Անվտանգության խորհրդի անդամները դատապարտեցին Մինսկի համաձայնագրերով արգելված զենքի կիրառումը Դոնեցկի մարզում շփման գծում, ինչը հանգեցրել Է զոհերի ու վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- ընդգծվում Է փաստաթղթում:
Անվտանության խորհուրդը հայտարարել Է «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն իր լիակատար աջակցության», ինչպես նաեւ «2202 բանաձեւի (2015) խստիվ կատարման անհրաժեշտության» մասին, որը հաստատում Է «Մինսկի համաձայնությունների կատարման համալիր միջոցառուները»:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, համաշխարհային կազմակերպությանն առընթեր Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն լրագրողներին հայտնել Է, որ փետրվարի 2-ին կկայանա ՄԱԿ-ի ԱԽ-ի բաց նիստը՝ նվիրված Ուկրաինայի արեւելքի իրադրությանը: