Գերմանիայի ոստիկանությունը հայտնել Է Հեսենում սալաֆիթյան ընդհատակի ջախջախման մասին
Международные новостиՀեսենի երկրամասում իրականացված մի շարք ստուգարշավների շնորհիվ Գերմանիայի ոստիկանությունը ջախջախել Է սալաֆիթյան ընդհատակը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տարածաշրջանի ՆԳ նախարարության ղեկավարի հայտարարությունը:
Նախարար Պետեր Բոյթի խոսքով՝ գործողությանը մասնակցել են 1,1 հազար ոստիկաններ, խուզարկության են ենթարկվել 54 տուն, գրասենյակ, մզկիթ: Կալանավորվել Է Թունիսից սերած 36-ամյա մի տղամարդ, որին կասկածում են, որ նորակոչիկների Է հավաքագրել «Իսլամական պետության» (ԻՊ) համար: Բացի դրանից, այժմ ոստիկանությունը ստուգում Է եւս 15 կասկածյալների կապերը: Կարգի պահապանների տվյալներով՝ նրանք պատրաստում Էին մի շարք ահաբեկչական գործողություններ, սակայն գրոհը հաջողվել Է կանխել վաղ փուլում:
Գործակալության տվյալներով՝ Հեսենի գործողությունը կապված Է այն ստուգարշավների հետ, որոնք հունվարի 31-ին իրականացվել են Բեռլինում: Դրանց արդյունքու՝ձերբակալվել Է երեք տղամարդ ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով: