Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու աշխատանքները

Հայաստանը և ԱՄՆ-ն բիզնես և առևտրային կապերի խորացման հարցում բավականին լուրջ առաջընթաց են գրանցել, որի արդյունքները տեսանելի են: Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամների առջև ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«Սա փաստացի այն ոլորտն է, որտեղ մենք ամենամեծ առաջընթացն ենք տեսել և լիահույս ենք, որ մեր ցանած բազմաթիվ սերմերը ոչ հեռու ապագայում արդեն իսկ պտուղներ կտան»,- ասաց դեսպանը: 

Ռիչարդ Միլսը  նախ նշեց գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մեր շարունակական քայլերը: Վերջին երկու տարիների ԱՄՆ ՄԶԳ գնահատումներով այս ոլորտում առկա է տնտեսական ու աշխատատեղերի ստեղծման նշանակալի ներուժ, և նաև այս ոլորտի զարգացումը գյուղական արտագաղթի կանխման ամենաարդյունավետ միջոցն է. սրանով նաև հիմնավորվում է հավելյալ միջոցների հատկացումն այս ոլորտին:

Այսպիսով, ԱՄՆ ՄԶԳ օգնել է ստեղծել Գյուղատնտեսական ու անասնաբուժական ծառայությունների վեց նոր կենտրոններ, որտեղ տեղի ֆերմերները կարող են ծանոթանալ անասնապահության ու ֆերմերա յին տնտեսության զարգացման լավագույն փորձին: ԱՄՆ ՄԶԳ նաև ուղղակիորեն աջակցել է գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին՝ աջակցելով նրանց մասնակցությանը տեղական ու միջազգային առևտրային ցուցահանդեսներին և փառատոններին, օգնելով ձևավորել գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնք նպաստում են տեղական տնտեսության խթանմանը և աշխատատեղերի ստեղծմանը: Այս աշխատանքների շնորհիվ միայն անցած տարվա ընթացքում հիմնվել են 41 նոր ընկերություններ և բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ից հավելյալ ֆինանսավորում են ստացել 41 ստարտափ ընկերություններ, իսկ գյուղական բնակավայրերում ստեղծվել են ավելի քան 650 հիմնական ու ժամանակավոր աշխատատեղեր:

Դեսպանատունը հետամուտ է եղել նաև մի շարք նախաձեռնությունների ձեռնարկատիրության ու գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում:

«Օրինակ՝ անցած տարի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հայտարարեց, որ գործակցում է «ԱյԲիԷմ» ընկերության, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի կառավարության հետ՝ ձևավորելու նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնը, որի միջոցով ՏՏ ոլորտի ամերիկյան բարձրակարգ համալսարանների ու Հայաստանի 9 բուհերի միջև կապ կձևավորվի՝ ՏՏ ոլորտի աշխատուժի կարողությունն երի զարգացման նպատակով: Բացի այդ, ամերիկահայ Հովնանյան ընտանիքի օժանդակությամբ դեսպանատունն անցած տարի մեկնարկեց նոր «Ֆուլբրայթ-Հովնանյան» ծրագիրը բարձր առաջադիմության տեր այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են վերոնշյալ ոլորտում իրենց մագիստրոսական կրթությունը ստանալ ԱՄՆ-ում, ապա վերադառնալ ու արտերկրում ձեռք բերած իրենց գիտելիքները ծառայեցնել Հայաստանի տնտեսությանը»,- մանրամասնեց Միլսը:

Նա հիշեցրեց, որ տնտեսությանն ուղղված գերակա ուղղության շրջանակում ինքն առանձնացրել է ուղղակի գործարար կապերի խորացումը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև` ուրախությամբ փաստելով վերջին տարվա ընթացքում այդ ուղղությամբ գրանցված զգալի առաջընթացը: Դեսպանը նկատեց, որ 2016թ. «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց «Որոտան« հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը, և այժմ այն ամենախոշոր եզակի ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում և առաջին ամերիկյան ներդրումը Հայաստանի էներգահամակարգում:

Բացի այդ, «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար և նաև առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ: Մինչ այդ, ԱՄՆ-ի հետ առնչվող մեկ այլ ընկերություն՝ «Լիդիան Ինթերնեյշնլը», 2016թ. սկսեց Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքները: 2018թ. Ամուլսարը, թերևս, կլինի բաժնետիրական կապիտալում կատարված ամենախոշոր ամերիկյան ներդրումը Հայաստանում, իսկ 2016-18թթ. շինարարական աշխատանքներին կուղղվի շուրջ 370 միլիոն ԱՄՆ դոլար:

Այդ աշխատանքների եռուն շրջանում մինչև 1.300 ա շխատատեղեր կլինեն, իսկ ուղղակիորեն «Լիդիան Հայաստան» ընկերությունում հանքավայրի շահագործման 10 տարիների ընթացքում կաշխատի 700 հոգի:

Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել ՀՀ կառավարության հետ աշխատանքը՝ ուղղված ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրային հնարավորությունների ընդլայնմանը:

Նրա խոսքով` առավելագույն արդյունավետության և երկու երկրների միջև առևտրի ծավալները ընդլայնելու համար Առևտրի ու ներդրումների հարցերով խորհուրդը պետք է ավելի ակտիվ լինի: Գործարար համաժողովները ողջունելի են, անշուշտ, սակայն աշխատանքային խմբերը պետք է իրենց ձեռքը պահեն զարկերակին և իրապես քայլեր ձեռնարկեն առևտրի ու ներդրումների ճանապարհին առկա և դժվարություններ ստեղծող խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi