ՌԴ-ն հերքել է Սև ծովում Ան-26 ինքնաթիռի ուղղությամբ կրակ բացելու մասին ուկրաինական կողմի տեղեկությունը
Международные новостиՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատարությունը կտրականապես հերքել է Ան-26 ինքնաթիռի ուղղությամբ կրակ բացելու մասին ուկրաինական ղեկավարության հաղորդած լուրը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հրամանատարության ներկայացուցչի խոսքով` Կիևի կողմից հայտարարությունը ինքնաթիռի գնդակոծման մասին «ամբողջովին կեղծ է»:
Վերջինիս հաղորդմամբ` այսօր առավոտյան ուկրաինական զինուժին պատկանող Ան-26 մակնիշի ինքնաթիռը երկու ակնհայտ սադրիչ թռիչք է կատարել` ցածր բարձրության վրա մոտենալով ռուսական նավերին:
Նշվում է, որ այդ ընթացքում ռուսական մարտական նավից 4 լուսային ազդանշան է տրվել ինքնաթիռի անձնակազմին` կանխելու համար ինքնաթիռի բախումը նավի կայմին: