ԱՄՆ-ն մեկ շաբաթում լրացրել է նավթի պաշարները 6.5 մլն բարելով
Международные новостиՀունվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ նավթի իր կոմերցիոն պաշարներն ավելացրել է 6.5 մլն բարելով: Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, այս մասին ասվում է Էներգետիկ տեղեկատվության գծով ամերիկյան վարչության զեկույցում:
«ԱՄՆ կոմերցիոն նավթի պաշարները (բացառությամբ ռազմավարական պաշարը) անցյալ շաբաթ ավելացել է 6.5 մլն բարելով: Գրանցված 494.8 մլն բարել մակարդակը մոտ է այս ժամանակաշրջանում գրանցվող միջին ցուցանիշի վերին սահմանին», - ասվում է փաստաթղթի տեքստում:
Այս ցուցանիշի գրանցումից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ում նավթի պաշարները ավելացել են 2.8 մլն բարելով` կազմելով 488.3 մլն բարել: