Կայացել Է ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի երդմնատվությունը
Международные новостиՍենատի կողմից ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի համար հավանություն ստացած Ռեքս Թիլերսոնը երդում Է տվել, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: Արարողությունը տեղի Է ունեցել Սպիտակ տան Ձվաձեւ առանձնասենյակում: Սպասվում Է, որ Թիլերսոնը Վաշինգտոնում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կենտրոնակայանում կհայտնվի փետրվարի 3-ից ոչ շուտ:
Ինչպես նշված Է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի տեղեկագրում, որը տարածվել Է տեղական ժամանակով փետրվարի 2-ի երեկոյան, պետքարտուղարը «գերատեսչության աշխատակիցներին կդիմի փետրվարի 2-ին առավոտյան ժամը 9:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 18:30-ին) Պետդեպարտամենտ ժամանելուց հետո:
ԱՄՆ-ի Սենատը փետրվարի 2-ին ձայների մեծամասնությամբ հավանություն Է տվել պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնի թեկնածությանը: Քվեարկության ընթացքում 100 սենատորներից 56-ը պաշտպանել են Թիլերսոնի թեկնածությունը: Եվս 43 սենատորներ դեմ են հանդես եկել: