Սիրիայի զինուժերը Հալեպի շրջակա 32 գյուղ են ազատել զինյալներից
Международные новостиՍիրիայի զինուժերը հայտնել են, որ Հալեպից հյուսիս-արեւելք ընկած շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ գործողության ընթացքում արդեն 32 գյուղ են ազատել: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, զինված ուժերի հայտարարությունը մեջբերել Է SANA գործակալությունը:
«Սիրիայի զինուժերի գլխավոր շտաբը հայտնում Է, որ զինված ուժեր ջոկատները ԻՊ-ի դեմ ընդգրկուն ռազմական գործողության ընթացքում կարողացել են Հալեպից հյուսիս-արեւելք ընկած շրջանում ազատել ավելի քան 32 գյուղ ու ֆերմա՝ ավելի քան 250 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով»,- ասված Է Սիրիայի զինուժերի հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: