Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա
Международные новостиԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական հանդիպումներ անցկացնելու նպատակով ժամանել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Անկարայում Մերկելին նախ կընդունի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչից հետո Գերմանիայի կանցլերը կայցելի Թուրքիայի մեջլիս, որը ռմբակոծվել էր ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ:
Ավելի ուշ Մերկելը կհանդիպի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, կքննարկվի փախստականների հետ կապված հարցը: