Պորոշենկոն մտադիր է հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամագրվելու շուրջ
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է ՆԱՏՕ-ին երկրի անդամագրվելու հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու պլանների մասին:
«Չորս տարի առաջ ուկրաինացիների միայն 16 տոկոսն Էր պաշտպանում ՆԱՏՕ-ին երկրի անդամակցելու գաղափարը, այժմ՝ 54 տոկոսը»,-ասել Է նա Funke Mediengruppe գերմանական թերթին տված հարցազրույցում: Պորոշենկոն ընդգծել Է. «Որպես նախագահ ես պարտավոր եմ ղեկավարվել իմ ժողովրդի կարծիքով, ես հանրաքվե կանցկացնեմ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի շուրջ»:
Ընդ որում նա հավաստիացրել Է, որ «իրենից կախված ամեն ինչ կանի՝ հասնելու Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցելուն», եթե ժողովուրդը հանրաքվեում քվեարկի անդամակցության օգտին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: