Մարտին Շուլցը ժողովրդականության ցուցանիշով առաջ Է անցել Անգելա Մերկելից
Международные новостиԳերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Մարտին Շուլցը նախապատվությունների ցուցանիշով առաջատարն Է դարձել երկրի կանցլերի պաշտոնի թեկնածուների շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որը փետրվարի 2-ին անցկացվել Է ARD գերմանական հեռուստաալիքի համար:
Այսպես, հարցվածների 50 տոկոսը հայտարարել Է, որ կքվեարկեր Շուլցի օգտին:
Մինչդեռ հարցման մասնակիցները 34 տոկոսը կցանկանար այդ պաշտոնում վերստին տեսնել նրա գլխավոր մրցակցին՝ Անգելա Մերկելին: Այսպիսով, ինչպես նշում Է ARD-ն, նրա վարկանիշն իջել Է անցած շաբաթ անցկացված հարցման արդյունքների համեմատությամբ:
Բացի այդ, հարցվածների մեծամասնությունն աջակցում Է ԳՍԴԿ-ին եւ գտնում Է, որ հենց այդ կուսակցությունը պետք Է մեծամասնության հասնի գերմանական կառավարությունում:
Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Բունդեսթագի ընտրությունները նշանակված են 2017 թվականի սեպտեմբերի 24-ին, ինչից հետո կձեւավորվի կառավարություն եւ կընտրվի Գերմանիա կանցլերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: