ԱՄՆ դատարանը կասեցրել է Թրամփի հրամանի գործողությունը
Международные новостиՍիեթլի (Վաշինգթոնի նահանգ) դաշնային դատարանը կասեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը, որի համաձայն դադարեցվում է փախստականների ընդունումը եւ առավելապես մուսուլմաններով բնակեցված 7 երկրների քաղաքացիներին ղիզաների տրամադրումը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հրամանի գործողությունը կասեցվում է ամբողջ երկրում, մինչեւ դատարանում տեղական դատախազության հայցի քննարկումը, որով պահանջվում է հրամանի հիմնական դրույթները հակասահմանադրական ճանաչել եւ այն չեղարկել:
Մի քանի ժամ անց հայտնի է դարձել, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մոտակա օրերին կվիճարկի Սիեթլի դատարանի որոշումը:
Վաշինգթոնի նահանգի դատախազ Բոբ Ֆերգյուսոնը դատարանի որոշումն անվանել է ԱՄՆ-ում օրենքի գերակայության վկայություն:
Սպիտակ տան մամուլի ծառայությունը տարածած հայտարարությամբ նախագահի հրամանը իրավաչափ եւ նպատակահարմար է անվանել՝ ընդգծելով, որ պետության ղեկավարը «ամերիկացիներին պաշտպանելու սահմանադրական իրավունք եւ պարտականություն ունի»: