Կոլումբիայում 17-ամյա տղային կասկածում են 30 սպանության մեջ
Международные новостиԿոլումբիայի իրավապահ մարմինները «Ֆրիոլիտո» մականունով (հանրահայտ հեռուստասերիալի հերոս) հայտնի 17-ամյա տղայի են ձերբակալել, ում կասկածում են Կալի քաղաքում առնվազն 30 սպանության մեջ: Այս մասին հայտնում է Terra Columbia-ն:
Անչափահաս լինելու պատճառով տղայի անունը չի հաղորդվում: Ոստիկանությունից հայտարրել են, որ նա սկսել է սպանություններ կատարել 12 տարեկանից, երբ քաղաք է եկել Կաուկա դեպարտամենտից, որտեղ բնակվել է ծնողների հետ:
Քննության վարկածի համաձայն՝ «Ֆրիոլիտոն» 30-ից ավելի հանցագործություն է կատարել՝ ներառյալ տեղի առեւտրի կենտրոնում կրկնակի սպանություն: Ոստիկանությունը ենթադրում է, որ նա նախ անդամակցել է տեղական հանցավոր խմբավորումներից մեկին, իսկ հետո գլխավորել է սեփական բանդան, որն զբաղվել է սպանություններով եւ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ:
Ներկայումս նա գտնվում է անչափահասների վերականգնողական կենտրոնում, երբ լրանա նրա 18 տարին, կտեղափոխվի մեծահասակների գաղութ: