Ժիրինովսկին վերընտրվել է ՌԼԴ կուսակցության նախագահի պաշտոնում
Международные новостиՎլադիմիր Ժիրինովսկին վերընտրվել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնում` 4 տարի ժամկետով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, որոշումն ընդունվել է փետրվարի 4-ին կայացած կուսակցության համագումարի ընթացքում:
Համագումարն ընտրել է նաև կուսակցության Բարձրագույն խորհրդի 7 անդամներին, ինչպես նաև կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամներին:
Կուսակցության 30-րդ համագումարն ամփոփելիս Ժիրինովսկին հնարավոր համարել է, որ մի օր կուսակցությունը կունենա այլ ղեկավար: «Մենք չպետք է կառչենք նույն դեմքերից, չպետք է լինեն հավերժ պաշտոններ»,- ասել է նա` հավելելով, որ, այնուամենայնիվ, կուսակցության կանոնադրությունը հնարավորություն տալիս միևնույն անձին վերընտրվելու կուսակցության նախագահի պաշտոնում առանց ժամանակային սահմանափակումների: