Հունաստանը մարտական պատրաստականության է բերել զորքը` թուրքական սադրանքներին հակահարված տալու համար
Международные новостиՀունաստանի զինված ուժերը մարտական պատրաստականության են բերվել: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրին:
«Զինված ուժերը մարտական պատրաստականության են բերվել` գնահատելու համար Զինուժի պատրաստականության մակարդակը` թուրքական սադրանքներին հակահարված տալու համար», - ասել է հունական աղբյուրը:
Աղբյուրի տվյալներով` նման միջոցներ իրականացնելու մասին Աթենքում որոշում է կայացվել փետրվարի 1-ին տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո, երբ թուրքական ինքնաթիռները խախտել են Էգեյան ծովում գտնվող Հունական կղզիներին պատկանող օդային տարածքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտարարել էր, որ թուրքական օդուժը Հունաստանի օդային տարածքը խախտել է 138 անգամ: