Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Տնտեսական զարգացման նախարարի մոտ քննարկվել են «Արմօյլ» ընկերության խնդիրները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի մոտ տեղի է ունեցել հանդիպում «Արմօյլ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիի հետ՝ ընկերության կողմից ներկայացված հարցերին լուծում տալու նպատակով, որոնք, ըստ տնօրենի, առաջացել են ինչպես ներմուծման, այնպես էլ ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրո ւմների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ալֆրեդ Աբեդիի կողմից, մասնավորապես, բարձրացվել է շուկայում առկա դիզելային վառելիքի, բենզինի, քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների ցածր որակի հարցը, նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման համար ՀՀ կառավարության կողմից թույլտվություն ստանալու և ծրագրի իրականացման համար ճանապարհային, ինչպես նաև բնապահպանական վճարների մասով արտոնություն ստանալու հարցերը։ 

Հանդիպման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ներկայացրել է բարձրացված հարցերի լուծման նպատակով իրականացրած աշխատանքները, մասնավորապես․

-    Ընկերության կողմից փաստեր են ներկայացվել դիզելային վառելիքի, բենզինի, քսուքային նյութերի և յուղերի շուկայում առկա ցածր որակի ապրանքների մասին։ Դրանց վերաբերյալ ընկերությանը տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 14-ին հաստատվել և արդեն 2015 թվականի հունիսի 1-ից գործում է «Քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 546–Ն որոշումը, որում ներառված են անվտանգությա ն բոլոր ցուցանիշները։ Միաժամանակ՝ ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 19-ի N 1583-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող դիզելային վառելիքի համար 2010 թվականի հունվարի 1-ից սահմանվել էին էկոլոգիական բարձր դասի պահանջներ՝ ՀՍՏ 274-2007 (ԵՆ 590:2004) ստանդարտում սահմանված նորմերին համապատասխան՝ 0,001 տեսակարար կշռով ծծմբի պարունակությամբ: Նույն նորմը սահմանված է նաև ՄՄ ՏԿ 013/2011 տեխնիկական կանոնակարգում, որն ըստ ԵՏՄ-ի կոլեգիայի N 28 առ 14.04.2015 որոշման՝ Հայաստանի Հանրապետությունում գործում է 2016 թ. հունվարի 2-ից։ 

Ներկրվող յուղերի՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչությանը հանձնարարվել էր կատարել համապատասխան ստուգումներ։ 2015 թվականի 2-րդ կիսամյակում մոնիտորինգի են ենթարկվել 49 քսայուղեր ներկրող կազմակերպություններ, փորձանմուշներ են ձեռքբերվել և փորձարկվել, արդյունքում յուղերը համապատասխանել են ՀՀ վերոնշյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

Միևնույն ժամանակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չարաշահումները կարող են լինել մանրածախ շուկայում, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանման ու կիրառման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման համար, վերոնշյալ ապրանքները ներառվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2017 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների ծրագրում, ինչը հնարավորություն կընձեռի հանրապետության տարածքում գործող բենզալցակայաններում, ինչպես նաև յուղերի վաճառք իրականացնող առևտրի վայրերում իրականացնել համապատասխան ստուգումներ և հայտնաբերել անհամապատասխանությունները:

-    Լաբորատոր կարողությունների վերաբերյալ «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված մտահոգության հիման վրա՝ դիզելային վառելիքի փորձարկումների ճշգրտության հավաստիությունը ստուգելու համար, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից իրականացվել է միջլաբորատոր համեմատական փորձարկում։ Ինստիտուտի և «Արմօյլ» ՓԲԸ ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրվել է դիզելային վառելիքի երեք նմուշ, որոնք բաժանվել են երկու հավասար մասի։ Ներկայացուցիչների մասնակցությամբ, մեկ նմուշը փորձարկվել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ նավթամթերքի փորձարկման լաբորատորիայում, իսկ մյուսը՝ Վրաստանի Բաթումի քաղաքում գտնվող SGS հեղինակավոր միջազգային սերտիֆիկացման կազմակերպության լաբորատորիայում։ Ստացված արդյունքները լիովին համադրելի են եղել։

-     Գործարանի կառուցման համար անհրաժեշտ հողերի կատեգորիայի փոփոխության հարցում առաջացած խնդիրները նախարարության միջնորդությամբ դրական լուծում են ստացել։

-     Ներդրումային ծրագրերի շրջանակներում ավելացված արժեքի հարկի գումարների 3 տարով հետաձգման նպատակով, ընկերությանն աջակցություն է ցուցաբերվել ՀՀ կառավարության որոշման պահանջներին համապատասխան ներդրումային ծրագիր կազմելու, ինչպես նաև ծրագրում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցում։

-     Ներկայումս քննարկվում են ընկերության կողմից բարձրացված՝ հարկային և մաքսային ոլորտին առնչվող հարցերին լուծում տալու հնարավորությունները։

-    Նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման համար թույլտվություն տրամադրելու առնչությամբ ընկերությանը տեղեկացվել է, որ նշված գործո ւնեությունն ազատ է, ենթակա չէ լիցենզավորման, չկա նաև լրացուցիչ թույլտվության պահանջ և առաջարկվել է ներկայացնել համապատասխան ծրագիր՝ շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկելու ու օրենսդրության շրջանակներում ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով։

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, հետամուտ է եղել ընկերության կողմից բարձրացված հարցերին լուծումներ տալուն և այդ մասին ընկերությանն ու հանրությանը իրազեկելուն, և այսուհետ շարունակելու է նման աշխատաոճը։

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi