Հորդանանյան կործանիչներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի կառույցների ուղղությամբ
Международные новостиՀորդանանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Ամմանի կործանիչները ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Սիրիայի հարավում:
«Ռազմարշավի ընթացքում սպանվել և վիրավորվել են ահաբեկչական խմբավորման անդամները, ինչպես նաև կործանվել են ԻՊ-ի կառույցները»,-հորդանանյան պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը մեջբերում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել են զինապահեստներն ու ահաբեկիչների բարաքները: