Կանադայում ձյան պատճառով 18 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Международные новостиԿանադայի արեւմուտքում, Բրիտանական Կոլումբիա նահանգում ուժեղ ձյան պատճառով մոտ 18 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։
«Օրվա ընթացքում էլեկտրամատակարարումը վերականգնելու հարցում առաջընթաց է նկատվել։ Դեռեւս 18 հազար մարդ մնում է առանց էլեկտրականության։ Շարունակում ենք վերականգնողական աշխատանքները այնան արագ, որքան կարողանում ենք»,-ասված է հաղորդագրության մեջ։
Առավել շատ տուժել են Վանկուվեր կղզու բնակիչները։
Օդերեւութաբանները նախազգուշացրել են, որ եղանակային պայմանները դեռ ավելի են վատանալու։