ԱՊՀ ՀՀՊ միացյալ համակարգը կհարմարեցվի օդատիեզերական պաշտպանության խնդիրներին
Международные новостиԱՊՀ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը կհարմարեցվի օդատիեզերական պաշտպանության խնդիրներին։ Այս մասին հաղորդում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։ ԱՊՀ երկրների ռազմական ոլորտում փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման փորձագիտական խմբի փետրվարի 8-9-ին Մինսկում կայանալիք նիստում կքննարկվեն երկու փաստաթղթեր։ Առաջինը ԱՊՀ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը օդատիեզերական պաշտպանության խնդիրներին հարմարեցնելու հիմնական ուղղություններին վերաբերող նախագիծն է։ Այս փաստաթուղթը կոչված է փոխարինել 2012-ի դեկտեմբերի 12-ի ԱՊՀ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի զարգացման հեռանկարային ուղղություններին, որոնք արդեն կատարվել են։
«Փաստաթղթում շարադրված են ԱՊՀ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ոլորտում համագործակցության նորմատիվային, իրավական բազան կատարելագործելու միջոցառումները, ինչպես նաեւ հետախուզության եւ օդատիեզերական հարձակումների նախազգուշացման, հակաօդային պաշտպանության միացյալ համակարգերի կառավարման ենթահամակարգերը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Երկրորդ փաստաթուղթը վերաբերում է ԱՊՀ երկրների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ասոցիացիայի ստեղծմանը։