Բելգրադում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ավիառումբ են ոչնչացրել
Международные новостиԲելգրադում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ավիառումբ են ոչնչացրել։ 500 կգ քաշով ռումբը հայտնաբերվել է նախօրեին, Սեւա գետի աջ ափին, քաղաքի կենտրոնում։
Մասնագետները պարզել են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիառումբը ենթակա չէ տեղափոխման եւ որոշվել է պայթեցնել այն։
ՆԳՆ-ն մոտակայքում ապրող բնակիչներին նախազգուշացրել է իջեցնել վարագույրները եւ չմոտենալ պատուհաններին։ Երկու ժամով դադարեցվել է մոտակա փողոցների եւ կամրջի երթեւեկությունը։
Ավիառումբը հաջողությամբ դեակտիվացվել է։