ԱՄՆ փոխնախագահը նշել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանները
Международные новостиԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ABC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանը հնարավորություն ունի հասնելու պատժամիջոցների չեղարկմանը, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե կփոխի արդյոք իր վարքագիծը:
«Սա մի հարց է, որի պատասխանը կտրվի առաջիկա ամիսներին», - ասել է Փենսը` պատասխանելով հաղորդավարի հարցին, թե կշարունակե՞ն արդյոք գործել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները:
Փենսի խոսքով` ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք իրենք փոփոխություն կտեսնեն Ռուսաստանի վարքագծում, ինչպես նաև ընդհանուր շահերի շուրջ համատեղ աշխատելու հնարավորությունը: Ընդհանուր շահ ասելով` ամերիկացի գործիչը նկատի է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: