Աֆղանստանում ձնահոսքի հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 100-ը
Международные новостиԱֆղանստանում ձնահոսքերի հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 100-ը: Այս մասին գրում է AFP-ն:
Ձնահոսքերի պատճառը ձյան առատ տեղումներն են, որոնք շարունակվում են արդեն երեք օր: Հաղորդվում է, որ ձյան տակ թաղված են մնացել Նուրիստան նահանգի երկու բնակավայրեր:
Փրկարարները ձյան տակից գյուղերից մեկի 50 բնակչի են դուրս բերել: