Բորսայում կորցնելով փողերը՝ Թայբեյի բնակիչը սպանել է երեխաներին ու ինքնասպան եղել
Международные новостиԹայբեյի բնակիչը, ֆոնդային բորսայում կորցնելով փողերը, սպանել է դուստրերին ու որդուն եւ ինքնասպան եղել: Այս մասին հաղորդում է CNA գործակալությունը:
46-ամյա տղամարդը դանակով հարձակվել է իր երեք երեխաների՝ 16 եւ 14 տարեկան դուստրերի եւ 13-ամյա որդու վրա, այնուհետեւ ինքնասպան եղել: Ավագ դուստրն ուշագնաց է եղել, բայց հետո կարողացել է հաղորդագրություն ուղարկել հորեղբորն ու օգնություն խնդրել: Ոստիկանության ժամանման պահին նրա քույրն ու եղբայրը, ինչպես նաեւ հայրն արդեն մահացած են եղել:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ընտանիքի մայրը ողբերգության ժամանակ տանը չի եղել: