Բրիտանական արքայական նավատորմում լուրջ թերություններ են հայտնաբերվել. ԶԼՄ-ներ
Международные новостиՄեծ Բրիտանիայի զինված ուժերում լուրջ տեխնիկական թերություններ են հայտնաբերվել: Այս մասին լուրերի ֆոնին երկրում աճում է կասկածը, որ թագավորական նավատորմը և բանակը կարող են ետ մղել լուրջ ռազմական հարձակումները: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 5-ին հաղորդել են բրիտանական ԶԼՄ-ները:
Երկրի պաշտպանության նախարարության մարտունակության հարցերով նախկին ղեկավար Քրիս Փերիի խոսքով` միլիարդ ֆունտ ստերլինգ արժեցող ականակիրները կարող են հայտնաբերվել հակառակորդի ստորջրյա նավակների կողմից` 180 կմ հեռավորության վրա: Նրա խոսքով` պատճառը նավերի արձակած աղմուկն է:
Տեխնիկական անսարքությունների պատճառով չեն շահագործվում նաև 1.2 մլրդ ֆունտ ստերլինգ արժողությամբ ձեռք բերված 54 անօդաչու թռչող սարքերը: