Բռնցքամարտի հավաքականը հավաք է անցկացնում Երևանում
СпортՀայաստանի բռնցքամարտի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի «Օլիմպիական ապագա» մարզաբազայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը նախապատրաստվում է փետրվարի 20-27-ը Սոֆիայում կայանալիք Ստրանջայի միջազգային մրցաշարին։ Հավաքին մասնակցում են 19 մարզիկ՝ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ։
Հավաքը կավարտվի փետրվարի 17-ին։ Իսկ հավաքականի կազմը կհայտարարվի ավելի ուշ: