Ջեյմի Կարագեր. Մխիթարյանը գերազանցում է Օզիլին, Սիլվային ու Մատային
Спорт«Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերազանցում է Մեսութ Օզիլին («Արսենալ»), Դավիդ Սիլվային («Մանչեսթեր Սիթի») ու Խուան Մատային («Մանչեսթեր Յունայթեդ»):
«Մխիթարյանն ունի արագություն, որը շատ կարեւոր որակ է այդ դիրքում հանդես եկող խաղացողի համար: Դուք կարծում եք, որ Մատան, Սիլվան ու Օզիլը մեծ վարպետներ են, սակայն նրանք չունեն այդպիսի տեմպ: Կարծում եմ՝ հենց այդ գործոնը մեծ դրակատարում ունեցավ «Լեսթերի» դեմ խաղում խփած առաջին գոլում»,- Sky Sports-ում ֆուտբոլային փորձագետ աշխատող Կարագերի խոսքը մեջբերում է metro.co.uk-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:0 հաշվով հաղթել էր գործող չեմպիոն «Լեսթերին», իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ մեկնարկային կազմում հանդես գալով առանց փոխարինման: