Մեքսիկան ԱՄՆ–ին կարտահանձնի խոշոր թմրակարտելի պարագլուխներից մեկին
Международные новостиՄեքսիկայի դատարանը հավանություն է տվել Golfo թմրակարտելի պարագլուխներից մեկին՝ Մարիո Տրեվինյոյին ԱՄՆ–ին արտահանձնելուն։ Այս մասին հայտնում է Noticias MVS ռադիոկայանը։ Մեքսիկայի դատախազության տվյալներով՝ Տրեվինյոն 2012 թվականին մի քանի ամիս շարունակ ղեկավարել էր խոշոր հանցավոր կազմակերպությունը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Թմրաբարոնին 2013-ին բռնել էին Մեքսիկայի բանակի զինծառայողները։ Ավելի վաղ նրան բռնելու համար ԱՄՆ իշխանությունները 5 մլն դոլար պարգեւ էին խոստացել։ ԱՄՆ–ում նրան մեղադրում են հատկապես խոշոր չափերի կոկաինի եւ մարիխուանայի մաքսանենգության մեջ։