Սեբաստիան Կուրցը ողջունում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ԱՄՆ-ի ձգտումը
Международные новостиԱվստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել Է, որ ողջունում Է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ամերիկյան նոր վարչակազմի ձգտումը, եւ այն կարծիքին Է, որ դա օգուտ կբերի Եվրամիությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք տեսանք ամերիկյան նոր վարչակազմի առաջին գործողությունները: Ես դրանք միասին չԷի գնահատի, դրանք հարկավոր Է պարզորոշ տարբերակել: Հավանաբար, կարելի Է առանձնացնել երկու թեմա: Առաջինը՝ փորձ Է արվում ավելի լավ հարաբերություններ հաստատել Մոսկվայի հետ: Դրան ես, իհարկե, դրականորեն եմ նայում: Եվրոպային դա նույնպես օգուտ կբերի»,-Բրյուսելում լրագրողներին հայտարարել Է Կուրցը:
«Մյուս միջոցառումները, ինչպես. օրինակ, մի շարք պետությունների համար այցագրային սահմանափակումներ մտցնելն Է եւ այն փաստը, որ դրանով իսկ մի շարք երկրներ կասկածի տակ են հայտնվել, ես, անտարակույս, չեմ ընդունում»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: