Հարավային Կորեայի նախագահին հարցաքննելու են կոռուպցիայի գործով. Yonhap
Международные новостиԿորեայի Հանրապետության՝ ժամանակավորապես իշխանությունից հեռացված նախագահ Պակ Կըն Հեն այս շաբաթվա ընթացքում առերես հարցաքննության կենթարկվի նրա շրջապատում կոռուպցիոն սկանդալի շարունակվող հետաքննության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Yonhap գործակալությանը հայտնել Է պետության ղեկավարի վարչակազմի մի աղբյուր:
«Հացաքննությունը կարող Է կայանալ արդեն այս շաբաթվա վերջին,- նշում Է գործակալությունը:- Ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա Պակ Կըն Հեի նստավայրում՝ անվտանգության նկատառումներով»: Եթե հարցաքննությունը տեղի ունենա, դա առաջին դեպքը կլինի Հարավային կորեայի պատմության մեջ:
Փետրվարի 6-ին ավելի վաղ Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հվան Գյո Անը մերժել Է Երկնագույն տան՝ պետության ղեկավարի նստավայրի տարածքում խուզարկություն անցկացնելուն աջակցություն ցուցաբերելու քննիչների խնդրանքը: Հետաքննչական այդ գործողություններն անհրաժեշտ են իշխանությունից ժամանակավորապես հեռացված երկրի նախագահ Պակ Կըն Հեի շրջապատում կոռուպցիայի գործով հետագա մշակումների համար: Անցած շաբաթ քննիչները դատարանի համապատասխան օրդերով արդեն փորձել Էին մտնել Երկնագույն տան տարածք, բայց պահապանները դա թույլ չԷին տվել: Այն ժամանակ մերժման պատճառ Էր դարձել օբյեկի հատուկ կարգավիճակը:
«Մեր դիրքորոշումն այն Է, որ Երկնագույն տուն մուտքի թույլտվության որոշումն ընդունում Է, ոչ թե նախագահի պաշտոնակատարը, այլ վարչակազմի ղեկավարը եւ անվտանգության ծառայության պետը»,-լրագրողներին հայտնել Է պետության ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչը:
Պակ Կըն Հեի շուրջ քաղաքական սկանդալ Է ծավալվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհու՝ Չխվե Սուն Սինի ազդեցության մասին: Սկանդալի հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլն իրազեկ Է եղել պետական կառավարման մանրամասնություններին եւ միջամտել Է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Բացի այդ, նախագահի ընկերուհին ճնշում Է գործադրել մի շարք ընկերությունների վրա, որպեսզի նրանք տասնյակ միլիոնավոր դոլարներ փոխանցեն իր վերահսկողության տակ գտնվող հիմնադրամներին:
Հարավկորեական ընդդիմությունը պնդում Է, որ Պակ Կըն Հեն ներքաշված Է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ Է եղել տեղի ունեցող իրադարձություններին:
Անցած տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել Է նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման օգտին, որին մեղադրել են կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ: Այժմ իմպիչմենտը պետք Է հաստատի կամ չեղարկի Սահմանադրական դատարանը: Սպասվում Է, որ այն իր վճիռը կկայացնի մինչեւ մարտի 13-ին: Պակ Կըն Հեի պաշտոնաթողության հաստատման դեպքում վաղաժամկետ նախագահական ընտրությունները կարող են անցկացվել արդեն ապրիլ-մայիսին, հակառակ դեպքում դրանք տեղի կունենան դեկտեմբերին, ինչպես որ ավելի վաղ պլանավորվում Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: