Եգիպտոսի հավաքականի մարզիչ Հեկտոր Կուպերը պարտվեց 6-րդ եզրափակիչում
СпортԵգիպտոսի հավաքականը գլխավորող Հեկտոր Կուպերը 6-րդ եզրափակիչում պարտվեց մարզչական կարիերայում: Նախօրեին արգենտինացի մասնագետի գլխավորած թիմը Գաբոնում ավարտված Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում 1:2 հաշվով պարտվեց Կամերունի հավաքականին:
Նախկինում Հեկտոր Կուպերն իսպանական «Մալյորկայի» հետ պարտվել է Իսպանիայի Գավաթի ու Գավաթակիրների Գավաթի եզրափակիչներում, «Արիսի» հետ անհաջող է հանդես եկել Հունաստանի Գավաթի եզրափակիչում ու «Վալենսիայի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 2 անգամ պարտվել է Մադրիդի «Ռեալին» ու Մյունխենի «Բավարիային»: Կուպերը եզրափակիչներում հաղթել է 3 անգամ: Արգենտինական «Լանուսի» հետ նա 1996-ին հաղթել է CONMEBOL-ում, իսկ «Մալյորկայի» (1998) ու «Վալենսիայի» (1999) հետ հաղթել է Իսպանիայի Սուպերգավաթում:
61-ամյա Կուպերը 2015-ից է գլխավորում Եգիպտոսի հավաքականը: