ՀԱԿ-ն ընտրությունների օրը փոխելու հարցը ՍԴ-ում քննարկելու համար 14 պատգամավորի ստորագրություն է հավաքել
ПолитикаԱզգային ժողովի ՀԱԿ խմբակցությունը Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ընտրությունների օր ապրիլի 2-ը նշանակելու հրամանագիրը վիճարկելու համար առայժմ հավաքել է 14 պատգամավորի ստորագրություն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Առայժմ 14 պատգամավոր է ստորագրել: Այս պահին պատգամավորների մեծ մասը խորհրդարանում չեն: Բայց ե ղել են մարդիկ, որ զանգահարել մեզ` ասելով, որ աջակցում են նախաձեռնությանը և փետրվարի 7-ին կգան ու կստորագրեն»,- ասաց Մանուկյանը:
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ կան, Արամ Մանուկյանը կրկնեց, որ 14 պատգամավոր արդեն ստորագրել է, մոտ 10 պատգամավոր էլ խոստացել է միանալ ստորագրահավաքին: «Հիմա մեզ մնում է սպասել: Ժամանակը ցույց կտա՝ ինչ կլինի»,- ընդգծեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:
ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին միացել են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչներ Հայկ Խաչատրյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը և Գագիկ Ջհանգիրյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: